Արևմտյան ադրբեջանցիներն ուզում են վերադառնալ և վերաինտեգրվել հայ հասարակությանը
 Արևմտյան ադրբեջանցիներն ուզում են վերադառնալ և վերաինտեգրվել հայ հասարակությանը
16:18     11 10 2023    
Հայաստանից արևմտյան ադրբեջանցիների բռնի վտարումը մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, էթնիկ զտում։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի մամուլի քարտուղար Ուլվիա Զուլֆիգարը։

Նա հիշեցրել է, որ անցած դարի ընթացքում արևմտյան ադրբեջանցիները չորս անգամ ենթարկվել են ջարդերի և դեպորտացիայի՝ 1905-1906, 1918-1920, 1948-1953 և 1987-1991 թվականներին:

«Առաջին երկու տեղահանությունները, որոնք տեղի են ունեցել դարասկզբին, ուղեկցվել են առանձնակի դաժանությամբ իրականացված սպանություններով։ 1947 թվականին Ստալինի հրամանագրով որոշում է կայացվել 100 հազար ադրբեջանցիների արտաքսել Հայաստանի տարածքից, սակայն 1948-1953 թվականների տեղահանությունների ժամանակ վտարվել է 144 600 ադրբեջանցի:

Իսկ 1987-1991 թվականների տեղահանության ժամանակ հայրենի հողերից բռնի կերպով վտարվել են ավելի քան 300 հազար մեր հայրենակիցներ, սպանվել է 216 ադրբեջանցի»,- ասել է Ուլվիյա Զուլֆիգարը։

Նա ընդգծել է, որ այսօր արևմտյան ադրբեջանցիները ցանկանում են վերադառնալ իրենց հայրենի հողեր, վերաինտեգրվել հայ հասարակությանը և այցելել իրենց հարազատների շիրիմներին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս