ԱՀ ԱԳՆ. Իսրայելում Ադրբեջանի մեկ քաղաքացի է զոհվել
  ԱՀ ԱԳՆ.  Իսրայելում Ադրբեջանի մեկ քաղաքացի է զոհվել
12:23     11 10 2023    
Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումների հետևանքով Ադրբեջանի մեկ քաղաքացի է զոհվել:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, որ զոհվել են նաև հրեական ծագմամբ երեք անձինք, ովքեր Ադրբեջանից Իսրայել են տեղափոխվել։

Հաջիզադեի խոսքով՝ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը շարունակում է գործել։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իսրայել  


Լրահոս