Իլհամ Ալիևն ընդունել է՝ ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցներին
 Իլհամ Ալիևն ընդունել է՝ ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցներին
11:42     11 10 2023    
Հոկտեմբերի 11-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցներին՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, ԱՊՀ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բորտնիկովին, Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին, Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելին, Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախագահ Երմեկ Սագիմբաևին, Ղրղզստանի փոխվարչապետ, ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Կամչըբեկ Տաշիևին, Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նախագահ Աբդուսալոմ Ազիզովին, Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Սաիմումին Յաթիմովին, ԱՊՀ անդամ երկրների հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևին:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տարածել պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՊՀ   Ադրբեջան  


Լրահոս