Միլլերը պատասխանել է Լավրովին. Մեր նպատակը Հարավային Կովկասում՝ խաղաղությունն ու կայունությունն է
  Միլլերը պատասխանել է Լավրովին.  Մեր նպատակը Հարավային Կովկասում՝ խաղաղությունն ու կայունությունն է
11:29     11 10 2023    
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հերթական ճեպազրույցում մեկնաբանել է՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հոդվածը, որտեղ նա մեղադրել է Ամերիկային՝ Հարավային Կովկասի խնդիրներին միջամտելու մեջ՝ հանուն իր «աշխարհաքաղաքական նկրտումների»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ Պետդեպարտամենտի կայքին հղումով, Միլլերն ասել է. «Հարավային Կովկասում մեր միակ նպատակը՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ամուր խաղաղություն և կայունություն ապահովելն է և, իհարկե, Ղարաբաղի բնակիչների մարդասիրական կարիքների և իրավունքների ապահովմանը երաշխավորելը»:

Միլլերին խնդրել են մեկնաբանել նաև ավագ խորհրդական Լուի Բոնոյի Ադրբեջան կատարած այցը և Երևանում ԱՄՆ դեսպանատան ներգրավվածությունը շտապ բժշկական տարհանմանը։

«Ես ձեզ կուղարկեի դեսպանություն՝ այս հարցի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար։ Եվ ոչ, ես Բոնոյի խոսակցությունների կոնկրետ ձայնագրություններ չունեմ»,- ասել է Մեթյու Միլլերը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս