Ջեյհուն Բայրամով. Հայաստանը պետք է ընտրություն կատարի
  Ջեյհուն Բայրամով.  Հայաստանը պետք է ընտրություն կատարի
11:23     11 10 2023    
Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական ու անհիմն տարածքային պահանջների միջև։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ պաշտոնական մամուլում հրապարակված հոդվածում։

Հոդվածում ասվում է, որ նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականությունը, որն իրականացվում է միջազգային իրավունքի շրջանակներում, ազգային շահերից ելնելով, միշտ պարունակել է արդարության և մարդասիրության սկզբունքներ:

«Ռազմավարական համբերություն դրսևորելով՝ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ բանակցել է՝ իր տարածքների օկուպացիայի դադարեցման, միջազգային կազմակերպությունների որոշումների կատարման և միջազգային իրավունքի ապահովման ուղղությամբ»։

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հոդվածում նշվում է, որ Հայաստանն այժմ պետք է ընտրություն կատարի՝ տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական ու անհիմն տարածքային պահանջների միջև. «Իհարկե, այս հարցում կարևոր է նաև միջազգային հանրության դերը։ Չափազանց կարևոր է չաջակցել Հայաստանի ռևանշիստական փորձերին».

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս