Լավրով. Ղարաբաղում ՌԴ խաղաղապահները աջակցում են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը
 Լավրով.  Ղարաբաղում ՌԴ խաղաղապահները աջակցում են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը
11:45     10 10 2023    
Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է օգնել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը, մինչդեռ ԱՄՆ-ն և ԵՄ-ն անկայունություն են սերմանում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի՝ «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների պահպանումն ամբողջությամբ և փոխկապակցվածությունը միջազգային խաղաղության և կայունության բանալին է» խորագրով հոդվածում:

«Այժմ Բրյուսելը, հոգալով իր աշխարհաքաղաքական հավակնությունների մասին, իր «միջնորդական ծառայությունները» պարտադրում է Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ միասին ապակայունացում բերելով Հարավային Կովկաս։ Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան»,- նշել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Լավրով   ՌԴ  


Լրահոս