ՌԴ ԱԳՆ. Հայաստանի տարածքով հաղորդակցությունների բացումը շատ կարևոր գործոն կլինի ընդհանուր կայունացման համար
 ՌԴ ԱԳՆ.  Հայաստանի տարածքով հաղորդակցությունների բացումը շատ կարևոր գործոն կլինի ընդհանուր կայունացման համար
13:53     09 10 2023    
«Մեղրիի երթուղու ստեղծումը շատ կարևոր գործոն կլինի Անդրկովկասում ընդհանուր կայունացման համար».

Այս մասին РБК -ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա հիշեցրել է, որ այս տարվա հունիսի 2-ին, երբ տեղի ունեցավ եռակողմ աշխատանքային խմբի վերջին հանդիպումը, կողմերը զգալի առաջընթաց արձանագրեցին՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում առաջ շարժվելու ուղղությամբ։ «Բայց մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը, մասնավորապես Մեղրիի երթուղու ստեղծումը, որը Ադրբեջանի հիմնական տարածքը կմիացնի Նախչըվանի հետ, կարևոր գործոն կլինի Անդրկովկասում ընդհանուր կայունացման համար»։

Պարզաբանելու համար, թե արդյոք նա նկատի ունի Զանգեզուրի միջանցքը, դիվանագետը նշել է, որ «ի վերջո, խոսքը գնում է Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու մասին, ուստի ես ինձ թույլ տվեցի օգտագործել Մեղրիի երթուղի անվանումը»։

«Այո, Ադրբեջանում դա կոչվում է Զանգեզուրի միջանցք։ Մենք ակտիվորեն օգնում ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին համաձայնության գալ։ Մենք կարծում ենք, որ այս համաձայնագիրը շատ կարևոր գործոն կլինի Անդրկովկասում ընդհանուր կայունացման համար։ Դա կնպաստի Անդրկովկասի բոլոր պետությունների տնտեսական զարգացմանը, քանի որ այս դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա դառնալ տրանսպորտային և լոգիստիկ հանգույց, ամրապնդել և ընդլայնել իր տրանսպորտային կապերը Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ։ Ադրբեջանը հնարավորություն կունենա անխափան ռիթմիկ տրանսպորտային կապեր ունենալ երկրի երկու հատվածների միջև։ Իսկ Անդրկովկասում իրավիճակի ընդհանուր կայունացումը կծառայի՝ ապագայի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության հիմքերի ամրապնդմանը։ Ուստի մենք հաստատակամ ենք շարունակելու խթանել այդ խորհրդակցությունները եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում»,- ասել է նա:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   ԱԳՆ   Հայաստան  


Լրահոս