Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները կարող են հանդիպել Բիշքեկում
  Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները կարող են հանդիպել Բիշքեկում
13:03     09 10 2023    
Բիշքեկում կարող է տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ։

Այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով, Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև երկխոսությունը՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի ողջ շրջանակի շուրջ երբեք չի ընդհատվել։

«Հույս ունենք, որ նման շփումները կշարունակվեն։ Մենք դիտարկում ենք այս տարվա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի միջոցառումների հարթակում, արտգործնախարարների մակարդակով նման քննարկումներ անցկացնելու հնարավորությունը։ Ադրբեջանական կողմն արդեն տվել է իր սկզբունքային համաձայնությունը։ Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին և կհամաձայնի մասնակցել նման բանակցություններին»,- ասել է Գալուզինը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան   Հայաստան  


Լրահոս