Իսրայելի դեսպան. Շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանի ժողովրդին բարեկամության անկեղծ ժեստի համար
  Իսրայելի դեսպան.  Շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանի ժողովրդին բարեկամության անկեղծ ժեստի համար
11:09     09 10 2023    
«Երախտագիտությունն եմ հայտնում Ադրբեջանի ժողովրդին բարեկամության անկեղծ ժեստի համար»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) գրել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։

«Սիրով լի հաղորդագրությունների հոսքը, ծաղիկները մեր դեսպանատան դարպասների մոտ, գրառումները սոցիալական ցանցերում՝ այս ամենը մեզ ուժ է տալիս մեր պատմության այս մութ ժամին։

Մենք հաղթելու ենք»,- նշել է դիվանագետը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իսրայել   Ադրբեջան  


Լրահոս