Եվս 114 ընտանիք կվերաբնակեցվի Ֆիզուլիում
  Եվս 114 ընտանիք կվերաբնակեցվի Ֆիզուլիում
17:08     06 10 2023    
Ադրբեջանի փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով պետական կոմիտեն հոկտեմբերի 6-ին վիճակահանություն է անցկացրել՝ Ֆիզուլիում հաջորդ փուլում վերաբնակեցվող ընտանիքների միջև։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով հարցերով պետական կոմիտեին։

Միջոցառմանը մասնակցել են՝ Ղարաբաղի տնտեսական շրջանում ներառված օկուպացիայից ազատագրված տարածքներում (բացառությամբ Շուշայի շրջանի), Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության, Ֆիզուլիի շրջանի գործադիր իշխանության և Պետական կոմիտեին առընթեր Հանրային խորհրդի ներկայացուցիչներ։

Վիճակահանությանը մասնակցել է 114 ընտանիք (412 մարդ): Ընտանիքի կազմին համապատասխան՝ նրանցից 45-ը ապահովվել է երկու սենյականոց, 54-ը՝ երեք, 15-ը՝ չորս սենյականոց բնակարաններով։ Այս ընտանիքները մինչ այժմ ապրել են Բաքու և Սումգայիթ քաղաքներում, Աբշերոնի շրջանի ժամանակավոր բնակության վայրերում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆիզուլի   Ադրբեջան  


Լրահոս