Էլչին Ամիրբեկովի հայտարարությունը: Ֆրանսիայի հանդեպ վստահությունն այսօր զրոյական է
  Էլչին Ամիրբեկովի հայտարարությունը:  Ֆրանսիայի հանդեպ վստահությունն այսօր զրոյական է
14:06     06 10 2023    
Ադրբեջանի վստահությունը Ֆրանսիայի հանդեպ՝ թեկուզ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում պոտենցիալ միջնորդի, այսօր զրոյական է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ֆրանսիական Radiofrance ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Էլչին Ամիրբեկովը։

«Ֆրանսիայի ներկայիս քաղաքական ղեկավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող մերկ աջակցությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ Ադրբեջանում ոչ ոք պատրաստ չէ, թեկուզ տեսականորեն, Փարիզը դիտարկել որպես կողմ, որը կարող է գոնե որոշակի օգտակար ներդրում ունենալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Ավելի շուտ՝ հակառակը»,- ասել է Ամիրբեկովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Էլչին-Ամիրբեկով  


Լրահոս