Ադրբեջանի օմբուդսմենը հանդիպել է Վարդանյանին
 Ադրբեջանի օմբուդսմենը հանդիպել է Վարդանյանին
12:14     06 10 2023    
Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան առանց նախնական ծանուցման այցելել է կալանավորված անձանց նրանց պահման վայրերում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Օմբուդսմենն այցելել է Լաչինի սահմանային անցակետում ձերբակալված Ռուբեն Կառլենի Վարդանյանին։

2023 թվականի հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Օմբուդսմենը լսել է Ռուբեն Կառլենի Վարդանյանին, և նրա դիմումներին պատասխան է տրվել։ Օրենքով սահմանված կարգով դիտարկվել է նր իրավունքների ապահովման վիճակը։

Վարդանյանը գոհունակություն է հայտնել պահման պայմաններից, նշել, որ ենթարկվել է նախնական բժշկական զննության, առողջական խնդիրներ չունի: Պայմաններ են ստեղծվել ընտանիքի անդամների հետ հեռախոսային կապ հաստատելու, ծանրոցներ փոխանցելու, գրադարանից օգտվելու և տեղեկատվության հասանելիություն ապահովելու համար: Ընդ որում՝ հետաքննության ընթացքում ձերբակալվածի իրավունքների պաշտպանությունն իրականացնում է նրա ընտանիքի կողմից ընտրված փաստաբանը։

Այցի ընթացքում ուսումնասիրվել են հաստատությունում պահման պայմանները՝ անձնական հիգիենա և սանիտարական պայմաններ, բժշկական օգնություն, սնունդ, պարզվել է, որ ապահովվում են կալանավորների իրավունքները, տեղեկատվության հասանելիությունը, ցուցաբերվում են անհրաժեշտ բժշկահոգեբանական ծառայություններ:
Zinvor.info

Հեշթեգներ. Վարդանյան   Ադրբեջան  


Լրահոս