Քննարկվել է ադրբեջանա-իրանական հարաբերությունների ներկա վիճակը
 Քննարկվել է ադրբեջանա-իրանական հարաբերությունների ներկա վիճակը
17:04     05 10 2023    
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը՝ Իրան կատարած այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել՝ Իրանի նախագահ Սեյիդ Էբրահիմ Ռայիսիի, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և այս երկրի արտգործնախարար Հուսեյն Ամիր-Աբդուլլահիանի հետ։

Zinvor.info-ի փոխանցմամբ, հանդիպումներում քննարկվել են՝ ադրբեջանա-իրանական հարաբերությունների ներկա վիճակը, երկկողմ կապերի զարգացման փոխադարձ քայլերը և նոր փուլի անցումը։

Քննարկվել է նաև Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքը վերսկսելու հարցը՝ հունվարի 27-ին դեսպանատան վրա հարձակում իրականացրած ահաբեկչին խստագույնս պատժելու համատեքստում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս