Հիքմեթ Հաջիևը՝ BBC-ում: «Մենք հասել ենք 200-ամյա հակամարտության վերջնական ավարտին»
  Հիքմեթ Հաջիևը՝ BBC-ում:  «Մենք հասել ենք 200-ամյա հակամարտության վերջնական ավարտին»
15:27     05 10 2023    
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ բրիտանական BBC Broadcasting Corporation-ին մեկնաբանել է Ղարաբաղյի տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով BBC News կայքին։

«Մենք իսկապես ցավում ենք, որ խաղաղ բնակչության մեծ մասը (Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի-Խմբ.) որոշել է գնալ։ Եվ, իհարկե, տվյալ դեպքում մենք հարգում ենք ընտրության ազատությունը և տեղաշարժի ազատությունը։ Տեղի բնակչության մեծամասնությունը էթնիկ ատելություն է զգում ադրբեջանցիների նկատմամբ։ Ասում են՝ ես չեմ կարող ապրել Ադրբեջանի դրոշի տակ»,- ասել է Հ.Հաջիևը։

Հարցին, թե արդյոք սա ինչ-որ ավարտ է հանդիսանում հակամարտության 30-ամյա պատմության համար, Հաջիևը պատասխանել է հետևյալ կերպ. «Մենք հույս ունենք, որ դա այդպես է։ Մենք վերջապես հասել ենք 200-ամյա հակամարտության վերջնական ավարտին։ Ադրբեջանը խաղաղություն է ուզում»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան   Ղարաբաղ.  


Լրահոս