Պետդեպ. Միացյալ Նահանգները մտադիր են շարունակել ուշադրություն դարձնել Բաքվի և Երևանի հետ շփումներին
  Պետդեպ.  Միացյալ Նահանգները մտադիր են շարունակել ուշադրություն դարձնել Բաքվի և Երևանի հետ շփումներին
12:21     04 10 2023    
Հերթական ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը պատասխանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման վերաբերյալ լրագրողների հարցերին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Պետդեպարտամենտի կայքին, Պատելին խնդրել են մեկնաբանել Ղարաբաղ ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ուղարկումը:

«Միացյալ Նահանգները շարունակում է շփումները Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակներում՝ արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու համար:

Բացի այդ, մենք կոչ ենք անում Ղարաբաղում ստեղծել երկարաժամկետ անկախ միջազգային դիտորդական առաքելություն՝ ապահովելու թափանցիկություն և երաշխիքներ էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանության համար, հատկապես նրանց՝ ովքեր ցանկանան վերադառնալ, ինչը, իհարկե, համապատասխանում է Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին և նրա միջազգային պարտավորություններին»,- ասել է Պատելը:
Zinvor.info

Հեշթեգներ. Պետդեպ   Ադրբեջան  


Լրահոս