Այխան Հաջիզադեն՝ Al Jazeera-ում: «Ղարաբաղի հայերին կյանքի լավագույն պայմաններ ենք խոստանում»
  Այխան Հաջիզադեն՝ Al Jazeera-ում:  «Ղարաբաղի հայերին կյանքի լավագույն պայմաններ ենք խոստանում»
16:28     03 10 2023    
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հարցազրույց է տվել՝ Al Jazeera միջազգային հեռուստաընկերությանը։ Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ այս հարցազրույցից.

«Մենք ականատես եղանք տարածաշրջանից մի շարք հայերի վերաբնակեցմանը, սակայն ուզում եմ նշել, որ մոտ 30 տարի առաջ ադրբեջանցիները հեռացան տարածաշրջանից՝ ենթարկվելով նրանց նկատմամբ իրագործված սպանությունների և բազմաթիվ վայրագությունների:

Ադրբեջանը դիմել է հայ բնակչությանը՝ Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան վերաինտեգրվելու ադրբեջանական հասարակությանը։

Ադրբեջանը սկսել է վերաինտեգրման ծրագիր, որն ընդգրկում է վարչական, տնտեսական և սոցիալական ոլորտները։ Մենք կարծում ենք, որ հայերը պետք է մաս կազմեն վերաինտեգրման գործընթացին։ Ադրբեջանը վարկեր և սոցիալական արտոնություններ կտրամադրի տեղի հայերին.

Մենք Ղարաբաղի հայերին խոստանում ենք կյանքի լավագույն պայմաններ, քան նրանք ունեին, երբ գտնվում էին Ադրբեջանի տարածքներում ստեղծված ռազմական խունտայի իշխանության ներքո։

Մենք հավատում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր է երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման իրական աջակցությամբ», - հայտարարել է Այխան Հաջիզադեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Այխան-Հաջիզադե  


Լրահոս