Իլհամ Ալիև. Մենք մեր նահատակների կյանքի գնով ապահովեցինք ՄԱԿ-ի բանաձևերի կատարումը
  Իլհամ Ալիև.  Մենք մեր նահատակների կյանքի գնով ապահովեցինք ՄԱԿ-ի բանաձևերի կատարումը
14:38     02 10 2023    
Երեք տարի առաջ մենք հասանք մեր հիմնական նպատակին՝ վերականգնեցինք մեր երկրի 30 տարի խախտված տարածքային ամբողջականությունը։ Մենք դարձանք օկուպացիայի և էթնիկ զտումների զոհ: Դա մեծ ողբերգություն էր մեր ժողովրդի համար և մեծ հումանիտար աղետ։ Մենք երկար տարիներ փորձել ենք հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով և օկուպացիային վերջ տալ խաղաղ ճանապարհով։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 74-րդ Միջազգային տիեզերագնացության կոնգրեսի բացման արարողության ժամանակ:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ 28 տարի Ադրբեջանը ցույց է տվել իր ամուր հավատարմությունը բանակցային գործընթացին, «սակայն երեք տարի առաջ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն օգտվեցինք ինքնապաշտպանության իրավունքից»:

«Երեք տարի առաջ մենք ազատագրեցինք մեր տարածքները, վերջ դրեցինք օկուպացիային: Անցյալ ամիս մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը ողջ երկրում»։

Իլհամ Ալիևը ափսոսանքով ընդգծել է, որ այն միջազգային կազմակերպությունները, որոնք պետք է վերջ դնեին հակամարտությանը, այս ուղղությամբ որևէ արդյունքի չհասան։ «ՄԱԿ-ի չորս բանաձևերը պահանջում էին հայկական զինված ուժերի ամբողջական, անհապաղ և անվերապահ դուրսբերումը մեր տարածքից։ Սակայն այս բանաձևերը 27 տարի մնացին թղթի վրա։ Մենք մեր նահատակների կյանքի գնով ապահովեցինք այդ բանաձևերի իրականացումը»,- հավելել է պետության ղեկավարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Լրահոս