Հիքմեթ Հաջիև. Ղարաբաղում էթնիկ զտումներ և ցեղասպանություն չեն իրականացվում
  Հիքմեթ Հաջիև.  Ղարաբաղում էթնիկ զտումներ և ցեղասպանություն չեն իրականացվում
12:18     02 10 2023    
Պաշտոնական Բաքուն հերքում է Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումների և ցեղասպանության մեղադրանքները:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նախագահի օգնականն ասել է, որ հայ բնակիչները կարող են լքել շրջանը կամ մնալ։

«Մենք չենք կարող ընդունել էթնիկ զտումների կամ ցեղասպանության մեղադրանքները։ Էթնիկ զտումները խաղաղ բնակչության նկատմամբ բռնության ակտ է, որը Հայաստանը կիրառեց մեր դեմ 30 տարի առաջ։ Բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստվում ենք նույնը կրկնել: Մեր կողմից խաղաղ բնակչության նկատմամբ բռնի գործողություններ չեն եղել։ Նրանք իրենք են դա հաստատում»,- ընդգծել է նախագահի օգնականը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս