Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին BBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։
Նրա խոսքով, հակաահաբեկչական միջոցառումների ժամանակ արվել են բոլոր ջանքերը, որպեսզի Ղարաբաղի խաղաղ բնակչության շրջանում զոհեր չլինեն։
«Դրանք իրականացվել են կայծակնային արագությամբ և տևել են մեկ օրից էլ քիչ։ Միջոցառումերն ուղղված են եղել Ադրբեջանի տարածքում հայկական զինված կազմավորումների օրինական ռազմական նպատակներին»,- նշել է Ամիրբեկովը։