Ալիևն ու Էրդողանը մասնակցել են Նախչըվանում ռազմական համալիրի բացմանը
  Ալիևն ու Էրդողանը մասնակցել են Նախչըվանում ռազմական համալիրի բացմանը
09:32     26 09 2023    
Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մասնակցել են՝ Նախչըվանի ռազմական վերականգնման և արտադրական համալիրի բացմանը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զեկույց է ներկայացրել պետության ղեկավարին։

Նախագահ Իլհամ Ալիևը և նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կտրել են՝ Նախչըվանի ռազմական վերականգման և արտադրական համալիրի բացումը խորհրդանշող ժապավենը։

Նշվել է, որ ռազմական համալիրը կարող է վերանորոգել և արդիականացնել տարբեր տեսակի տանկեր, զրահատեխնիկա և փոխադրիչներ, հրետանային կայանքներ և համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր, հրաձգային զենքեր, ինժեներական տեխնիկա, կապի սարքավորումներ, օպտիկական սարքեր, ստենդի վրա տարբեր տեսակի ներքին այրման շարժիչների վերանորոգում և փորձարկում, բոլոր նշված միջոցներում դետալների և սարքավորումների փոխարինում և փորձարկում: Ռազմական համալիրը բաղկացած է 1 կենտրոնից, 8 վերանորոգման ձեռնարկությունից և 10 տեղամասից։ Այստեղ տեղադրված է ավելի քան 300 միավոր սարքավորում՝ տարբեր տեսակի տեխնիկայի վերանորոգման և վերականգնման համար։ Բացի այդ, կառուցվել են վարչական, հանրակացարանային և ապահովման շենքեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Էրդողան  


Լրահոս