Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Milliyet-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նա նշել է, որ Հայաստանը պետք է կատարեր 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ստորագրված փաստաթղթի պայմանները. «Սակայն դա տեղի չունեցավ։ Հայերը վերջին շրջանում, կարելի է ասել, ամեն օր սադրանքներ էին կատարում։ Չնայած նախազգուշացումներին, հայկական հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել. Արդյունքում, ինչպես և 44-օրյա պատերազմում, մեր ադրբեջանցի եղբայրներն արժանի պատասխան տվեցին հակառակորդին»։