ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել դադարեցնել զինված դիմակայությունը Ղարաբաղում
 ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել դադարեցնել զինված դիմակայությունը Ղարաբաղում
10:19     22 09 2023    
ՄԱԿ-ն ի գիտություն է ընդունել Ղարաբաղում ադրբեջանական զորքերի գործողությունը դադարեցնելու մասին տվյալները և կոչ է արել դադարեցնել ցանկացած տեսակի զինված դիմակայությունը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Երեկ հայտարարված կրակի դադարեցումը մնում է անկայուն, բայց մենք դրական քայլ համարում ենք տեղի (հայ) բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների հանդիպումը», - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է խաղաղապահ գործողությունների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան:

«Մենք կոչ ենք անում դադարեցնել ցանկացած դիմակայություն, քանի որ ցանկացած սրացում կհանգեցնի մարդկային կորուստների և տառապանքների», - հավելել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. ՄԱԿ   ԱԽ  


Լրահոս