Իտալիան Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին առաջարկել է հանդիպել Հռոմում
 Իտալիան Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին առաջարկել է հանդիպել Հռոմում
11:14     21 09 2023    
Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին առաջարկել է Հռոմի միջնորդությունը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Նա, մասնավորապես, երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին հրավիրել է հանդիպել Իտալիայի մայրաքաղաքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երեկ ես հանդիպեցի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ և նրանց առաջարկեցի Իտալիայի միջնորդությունը, մասնավորապես՝ հանդիպում Հռոմում», - ասել է նա լրագրողներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում։ Իտալիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ երկու նախարարներն էլ հետաքրքրություն և պատրաստակամություն են հայտնել հանդիպել Հռոմում։

«Այսօր մենք փաստաթուղթ կուղարկենք Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին, որտեղ արտացոլված կլինի Իտալիայի առաջարկը», - հավելել է Թայանին։
Zinvor.info

Հեշթեգներ. Իտալիա   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս