Ալիև. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի ավելի քան 300 քաղաքացի դարձել է ականային ահաբեկչության զոհ»
  Ալիև.  «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի ավելի քան 300 քաղաքացի դարձել է ականային ահաբեկչության զոհ»
22:38     20 09 2023    
Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի ավելի քան 300 քաղաքացի դարձել է ականային ահաբեկչության զոհ։ Երեկվա ահաբեկչական ակտը այս կատեգորիայի իրադարձություն էր։

Ազերթաջի փոխանցմամբ՝ այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։

Պետության ղեկավարը նշել է, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո, մինչ «Լաչին» սահմանային անցակետի ստեղծումը, Հայաստանից ապօրինի կերպով ականներ են բերվել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան և տեղադրվել տարբեր վայրերում։ «Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հայտնաբերված ականները ցուցադրվել են ռուսական խաղաղապահ զորախմբի և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի ներկայացուցիչներին, որոնցից պահանջվել է լուրջ միջոցներ ձեռնարկել։ Այս ականները Հայաստանում արտադրվել են 2021 թվականին։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ ականները դիտավորյալ ներկրվել են Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո՝ Ադրբեջանի դեմ ահաբեկչություններ իրականացնելու համար»,- ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ղարաբաղ  


Լրահոս