ԱԳՆ. Ադրբեջանը հարկադրված է եղել տեղական հակաահաբեկչական միջոցառումներ անցկացնել
  ԱԳՆ.  Ադրբեջանը հարկադրված է եղել տեղական հակաահաբեկչական միջոցառումներ անցկացնել
18:38     20 09 2023    
Ադրբեջանական կողմը հարկադրված է եղել տեղական հակաահաբեկչական միջոցառումներ անցկացնել։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Ֆարիզ Ռզաևը՝ Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցում։

Նա նշել է, որ Հայաստանի պատճառով կորցվել է շուրջ 3 տարի. «Այսօր հակաահաբեկչական միջոցառումներից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ իրականացվելու է Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի մնացորդների զինաթափում»,- նշել է Ֆ. Ռզաևը։


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս