ԱՄՆ-ում հայը հարձակվել է Ադրբեջանի հյուպատոսության շենքի վրա
  ԱՄՆ-ում հայը հարձակվել է Ադրբեջանի հյուպատոսության շենքի վրա
16:30     20 09 2023    
Լոս Անջելեսում ներկ են քսել Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության պատերին:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը և համապատասխան տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում։

Հաղորդվում է, որ ոմն հայը հարձակվել է Ադրբեջանի հյուպատոսության շենքի վրա, ներկ է քսել շենքի ողջ պարագծով և փակել դռները։

Դեպքի պահին ոստիկաններ չեն եղել դեպքի վայրում։ Փորձագետները նշել են, որ ելնելով անցյալ տարիների փորձից, Լոս Անջելեսի ոստիկանությունը և համապատասխան այլ գերատեսչություններ կարող են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել գլխավոր հյուպատոսության անվտանգությունն ուժեղացնելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս