Բլոգեր Ալեքսանյանը՝ Իլհամ Ալիևին. «Հարգելի պարոն նախագահ...»
 Բլոգեր Ալեքսանյանը՝ Իլհամ Ալիևին.  «Հարգելի պարոն նախագահ...»
12:24     20 09 2023    
Հայ բլոգեր Նատալի Ալեքսանյանը դիմել է Ադրբեջանի նախագահին՝ Ղարաբաղի բնակիչների համար անվտանգ միջանցքներ տրամադրելու խնդրանքով։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Դիմում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին

Հարգելի պարոն նախագահ, խնդրում եմ հնարավորինս պաշտպանել Ղարաբաղի անմեղ բնակիչների կյանքը և կանխել երեխաների մահն ու վնասվածքները։ Խնդրում եմ հնարավորինս ապահովել անվտանգ միջանցքներ՝ կրակի տակից դուրս բերելու և նրանց կյանքը պաշտպանելու համար։

Հարգանքով՝ Նատալի Ալեքսանյան»,- գրել է Ալեքսանյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Դիմում  


Լրահոս