Հակաահաբեկչական միջոցառումները կդադարեցվեն զինաթափման դեպքում
  Հակաահաբեկչական միջոցառումները կդադարեցվեն զինաթափման դեպքում
10:54     20 09 2023    
Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությանը։

«Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում տիրող իրավիճակի շուրջ։

Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում գտնվող Հայաստանի զինված ուժերի զորամիավորումների հետախուզադիվերսիոն խմբերը նախապես ականներ են տեղադրել ահաբեկչական նպատակներով, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ և ոստիկաններ են զոհվել, ինչպես նաև գնդակոծել են ադրբեջանական դիրքերը՝ կիրառելով տարբեր տրամաչափի ականանետներ:

Նախագահը նշել է, որ նման սադրիչ գործողությունները կանխելու համար Ադրբեջանը ստիպված է եղել տարածաշրջանում լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ սկսել։

Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այդ գործողությունները, ներառյալ սեպտեմբերի 9-ին այսպես կոչված «նախագահական ընտրությունների» անցկացումը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում, հանդիսանում են Հայաստանի և նրա կողմից ստեղծված և աջակցվող տխրահռչակ անջատողական ռեժիմի կանխամտածված սադրանքների շարունակությունը:

Նման սադրանքները կանխելու համար Ադրբեջանը ստիպված եղավ շրջանում լոկալ բնույթի հակաահաբեկչական գործողություն սկսել:

Հակաահաբեկչական միջոցառումների ժամանակ խաղաղ բնակիչները և ենթակառուցվածքային օբյեկտները չեն գնդակոծվում, խոցվում են միայն օրինական ռազմական թիրախները։

Երկրի ղեկավարը շեշտել է, որ վերաինտեգրման հարցերը քննարկելու համար Ադրբեջանի նախագահի աշխատակազմը մի քանի անգամ երկխոսության է հրավիրել երկրի Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակչության ներկայացուցիչներին, սակայն նրանք հրաժարվել են գալ: Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողությունները կդադարեցվեն միայն նրանց կողմից զենքը վայր դնելու և զինաթափվելու դեպքում:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Բլինկեն  


Լրահոս