ԵԱՀԿ նախագահը կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ
ԵԱՀԿ նախագահը կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ
18:44     19 09 2023    
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին կհանդիպի՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ԵԱՀԿ նախագահը գրել է X սոցիալական ցանցի իր աքաունթում։

«Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նիստի շրջանակներում ես կհանդիպեմ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ և ևս մեկ անգամ կոչ կանեմ՝ շարունակել դիվանագիտական աշխատանքը, շփումներն ու ջանքերը կայուն խաղաղության ուղղությամբ»,- նշել է նախարարը:
Zinvor.info

Հեշթեգներ. ԵԱՀԿ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս