Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Նյու Յորքում ԱՄՆ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը` պատասխանելով ամերիկացի լրագրող, Schirach Report լրատվական գործակալության հիմնադիր և գլխավոր խմբագիր Պաոլո ֆոն Շիրախի հարցին, ով այս տարվա հունիսին այցելել էր Ադրբեջան:
«Ես գնացի Ղարաբաղ ձեր եղբայրական երկրի՝ Ադրբեջանի հրավերով, և շատ տպավորված էի այն ամենով, ինչ տեսա տարածաշրջանում», - ասել է լրագրողը՝ Էրդողանին հարցնելով, թե Թուրքիան ինչ քայլեր է ձեռնարկել երկու երկրների միջև խաղաղության հասնելու համար։
Ի պատասխան՝ նախագահն ասել է, որ պաշտոնական Անկարան մեծ հույսեր է կապում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հետ և ողջունում է խնդրի կարգավորմանն ուղղված Ադրբեջանի ջանքերը։
«Մենք մեր ադրբեջանցի եղբայրների հետ միասին շարունակում ենք մեր ջանքերը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Թուրքիան մոբիլիզացրել է իր բոլոր հնարավորությունները այս խնդիրը լուծելու համար և սերտ կապի մեջ է երկու կողմերի հետ։ Երկու երկրների միջև խաղաղության վերականգնումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը»,- ասել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը։