Արևմտյան Ադրբեջանի Համայնքի հայտարարությունը: ԱՄՆ կառավարությունը չպետք է հավատա Հայաստանի ստերին
  Արևմտյան Ադրբեջանի Համայնքի հայտարարությունը:  ԱՄՆ կառավարությունը չպետք է հավատա Հայաստանի ստերին
18:40     15 09 2023    
2023 թվականի սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ, որը կազմակերպել էր սենատոր Բոբ Մենենդեսը, ով ներկայումս մեղադրվում է ՀԴԲ-ի կողմից հայկական լոբբիի հետ կոռուպցիոն կապերի համար, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը հանդես է եկել հակաադրբեջանական հայտարարություններով:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Արևմտյան Ադրբեջանի համայնքից։

Ամերիկացի պաշտոնյան պահանջել է անհապաղ բացել Լաչինի ճանապարհը և հայտարարել, թե ԱՄՆ-ը չի ընդունում ուժի կիրառումը «Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ»։

«Միացյալ Նահանգները, որը խոսում է խաղաղության և արդարության մասին, մինչ այժմ չի պահանջում Հայաստանից դուրս բերել իր բանակի մնացորդները ադրբեջանական տարածքներից կամ զինաթափել հայկական անօրինական զինված կազմավորումները։ ԱՄՆ-ն անվերապահորեն ճանաչում է հետխորհրդային տարածությունում այլ երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և դեմ է անջատողականությանը, սակայն Ադրբեջանի դեպքում նրանք հստակ դիրքորոշում չեն որդեգրում, և դա անընդունելի է:

ԱՄՆ կառավարությունը չպետք է հավատա Հայաստանի ստերին, թույլ տա էթնիկ խտրականություն մարդու իրավունքների հարցերում, չպետք է միջամտի Ադրբեջանի ներքին գործերին և պետք է աջակցի Հայաստանից վտարված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձին»,- ասվում է հայտարարության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Հայաստան  


Լրահոս