Այխան Հաջիզադե. Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը՝ նրա քաղաքական արկածախնդրության մի մասն է
 Այխան Հաջիզադե.  Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը՝ նրա քաղաքական արկածախնդրության մի մասն է
12:42     14 09 2023    
Հայկական կողմը նախորդ տարվա սեպտեմբերին, ինչպես նաև 2021 թվականի մայիսին և նոյեմբերին մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ վերջին սադրանքներին ի պատասխան՝ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի արդյունքները ներկայացնում է որպես տարածքների օկուպացիա, ինչը հանդիսանում է նրա քաղաքական արկածախնդրության անբաժանելի մասը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի՝ սեպտեմբերի 13-ին Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեկնաբանության մեջ։

«Ադրբեջանի դեմ հնչեցված օկուպացիայի մեղադրանքը Հայաստանի կողմից, որն ինքն է շուրջ 30 տարի օկուպացիայի տակ պահել Ադրբեջանի ինքնիշխան հողերը, որը մինչ օրս չի վերասդրձրել Ադրբեջանին պատկանող 8 գյուղերը, Եռակողմ հռչակագրին հակառակ՝ իր զինված ուժերը դուրս չի բերում ադրբեջանական տարածքներից և մշտապես ռազմական սադրանքներ են իրականացնում՝ հանդիսանում է կեղծավորության վառ օրինակ է և իրերի իրական վիճակը խեղաթյուրելու նպատակ է հետապնդում։

Բոլորին հայտնի է, որ ի տարբերություն Ադրբեջանի, որը պատշաճ կերպով հետաքննել է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները պատերազմի և ռազմական գործողությունների ժամանակ և հետաքննություն է անցկացնում՝ նման հանցագործությունների կատարման մեջ կասկածվող անձանց նկատմամբ, հայկական կողմը հպարտորեն խոսում է՝ ադրբեջանցիների դեմ կատարված՝ մարդկության դեմ հանցագործությունների, այդ թվում՝ Խոջալուի ցեղասպանության մասին։

Լուրջ սպառնալիքի աղբյուր են հանդիսանում հայկական կողմի փորձերը, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ թաքցնելու տարածաշրջանում ուժերի կենտրոնացվածության փաստը և շեղելու ուշադրությունը սադրանքներից, որոնք նա կարող է ձեռնարկել ցանկացած պահի։

Տարածաշրջանում խաղաղության և կայունության հիմնական պայմանը՝ Հայաստանի հրաժարումն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից, հայկական զինված ուժերի լիովին դուրսբերումը մեր տարածքներից, ռևանշիստական քաղաքականության և գործողությունների դադարեցումը»,- նշել է Ա.Հաջիզադեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Այխան-Հաջիզադե  


Լրահոս