Այխան Հաջիզադե. Անն-Քլեր Լեժանդրի հայտարարություններն անընդունելի են
  Այխան Հաջիզադե.  Անն-Քլեր Լեժանդրի հայտարարություններն անընդունելի են
17:42     13 09 2023    
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անն-Կլեր Լեժանդրի՝ սեպտեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունները չեն ծառայում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, կեղծ տպավորություն են ստեղծում ստեղծված իրավիճակի մասին և միակողմանիորեն պաշտպանում են Հայաստանին, ինչն անընդունելի է:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Ադրբեջանն իրավունք ունի զորավարժություններ անցկացնելու, ինչպես նաև սեփական սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով իր ուժերն ուղարկել իր ինքնիշխան տարածքում ցանկացած ուղղությամբ, և այդ հարցում միջամտությունն անընդունելի է։ Միևնույն ժամանակ, այս քայլերը ոչ մի կերպ չեն կարող կասկածի տակ դնել մեր երկրի հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Ադրբեջանը հաստատապես հավատարիմ է մնում խաղաղության գործընթացին, և այդ դիրքորոշումը հաստատվում է 2020 թվականի նոյեմբերից ի վեր մեր ձեռնարկած հետևողական քայլերով։ Բայց մենք նաև վճռական ենք պաշտպանելու մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը:
Zinvor.info

Հեշթեգներ. Այխան-Հաջիզադե  


Լրահոս