Պուտին. Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին
   Պուտին.  Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին
16:04     12 09 2023    
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում ընթացող 7-րդ Արևելյան տնտեսական ֆորումում իր ելույթում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, հաղորդում է Armenia.Az-ը:

«Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», - ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը անդրադարձել է նաև Մոսկվայի դերին Բաքվի և Երևանի միջև բանակցություններում:

«Մենք առաջարկել ենք կարգավորման մեր տարբերակները։ Հայաստանը վերահսկում էր յոթ շրջան, մենք առաջարկեցինք Ադրբեջանի հետ համաձայնության գալ այնպես, որ երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը, մնան փաստացի Հայաստանի վերահսկողության տակ, նաև Ղարաբաղը, սակայն Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց դրան, թեև մենք մեկ տասնամյակ փորձել ենք համոզել Հայաստանի ղեկավարությանը։ Երբ հարցնում էինք՝ ի՞նչ եք անելու, մեզ պատասխանում էին՝ կռվելու ենք։ Լավ։ Ի վերջո, ամեն ինչ հասավ այն իրավիճակին, որն այժմ ստեղծվել է»,- ասել է Պուտինը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Հայաստան   Ղարաբաղ   Ադրբեջան  


Լրահոս