ԱԳՆ. Մենք՝ Աղդամ-Խանքենդի ճանապարհով բեռների առաքումը Խանքենդի համարում ենք կարևոր տեղաշարժ
 ԱԳՆ.  Մենք՝ Աղդամ-Խանքենդի ճանապարհով բեռների առաքումը Խանքենդի համարում ենք կարևոր տեղաշարժ
13:01     12 09 2023    
Այսօր Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության հետ համաձայնեցված՝ ապահովվել է Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության բեռնատարի՝ Աղդամ-Խանքենդի ճանապարհով անցումը դեպի Խանքենդի։

Այն փաստը, որ բեռը առաքվել է հենց Աղդամ-Խանքենդի ճանապարհով, չնայած Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում Հայաստանի ինքնահռչակ վարչակարգի սադրանքներին, մենք գնահատում ենք, որպես դրական քայլ և կարևոր տեղաշարժ՝ այդ ճանապարհի բացման ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։ «Ինչ վերաբերում է Աղդամ-Խանքենդի ճանապարհի և Լաչինի ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը, ինչպես նշել է Ադրբեջանը ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ բարձր մակարդակի շփումների ժամանակ, մեր երկիրը համաձայնել է այդ երկու ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի միջոցով։ Ցավոք սրտի, այս համաձայնագրի իրականացմանը խոչընդոտում է Հայաստանի կողմից Ղարաբաղի տարածաշրջանում ստեղծված ֆիկտիվ ռեժիմը։ Մենք մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործմանը՝ զուգահեռ ԿԽՄԿ-ի միջոցով բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել «Լաչին» սահմանային անցակետով՝ սահմանային և մաքսային ընթացակարգերին համապատասխան»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս