Այդ մասին
Zinvor.info-յին հայտնել է՝ Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլախա Հուսեյնովան։
«Նրանց հետ դեմառդեմ հանդիպում է անցկացվել և նրանց հնարավորություն է ընձեռնվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ: ԿԽՄԿ-ն իր մանդատի համաձայն այցի ընթացքում գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքն ու պահման պայմանները և պայմաններ է ստեղծում նրանց ընտանիքների հետ շփումը վերականգնելու կամ շարունակելու համար: ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն՝ այցելությունների հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում են միայն կալանավորված կողմին»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի հետ սահմանակից Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի տարածքում՝ սահմանափակ տեսանելիության և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով անհետ կորած ադրբեջանական բանակի զինծառայողներ Բաբիրով Աղշին Գաբիլ օղլուն (ծնված 2004թ.) և Ախունդով Հուսեյն Ահլիման օղլուն (ծնված 2003թ. գերի են վերցվել Հայաստանի կողմից։
Ագշին Բաբիրովը և Հուսեյն Ախունդովը մեղադրվում են «Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ», նրանք ձերբակալվել են։ Հուսեյն Ախունդովը մեղադրվում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակցի սպանության մեջ»։
Zinvor.info