Բարդայում դեռ սպասում է՝ ՌԴ կողմից Ղարաբաղի հայ բնակիչներին ուղարկված սննդամթերքով բեռնատարը
  Բարդայում դեռ սպասում է՝  ՌԴ կողմից Ղարաբաղի հայ բնակիչներին ուղարկված սննդամթերքով բեռնատարը
09:39     11 09 2023    
Ռուսաստանի Կարմիր խաչի կողմից ուղարկված՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների համար բեռներով բեռնատարի Խանքենդի անցումը դեռ հետաձգվում է։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, բեռնատարը, որն ուղարկվել է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության և Ռուսաստանի Կարմիր խաչի միջև Ռուսաստանի կառավարության նախաձեռնած համագործակցության մասին հուշագրի համաձայն, դեռ գտնվում է Բարդայում։

Հիշեցնենք, որ բեռների առաքումն իրականացվում է՝ Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում բնակվող հայ բնակիչների կարիքները հոգալու նպատակով։ Այդ նպատակով Ռուսաստանի Դաշնությունից ուղարկվել է մեկ բեռնատար՝ պարենային և ոչ պարենային ապրանքներով։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բարդա   ՌԴ   Ղարաբաղ  


Լրահոս