Էլչին Ամիրբեկով. Հայաստանն ու անջատողականները փորձում են համաշխարհային հանրությանը շեղել հիմնական խաղաղ գործընթացից
  Էլչին Ամիրբեկով.  Հայաստանն ու անջատողականները փորձում են համաշխարհային հանրությանը շեղել հիմնական խաղաղ գործընթացից
10:26     08 09 2023    
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել գերմանական Deutsche Welle հրատարակությանը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նա գերմանացի հանդիսատեսի և բոլոր հեռուստադիտողների ուշադրությանն է ներկայացրել Լաչինի ճանապարհին տեղի ունեցող ադրբեջանական տեսլականը։

«Լաչինի ճանապարհին ստեղծված իրավիճակի միակ մեղավորը հանդիսանում է ինչպես Հայաստանը, որը խրախուսում է Ադրբեջանի տարածքում անջատողական ռեժիմը, այնպես էլ հենց իրենք՝ անջատողականները՝ նրանց «վերնախավը», որը պատանդ է պահում սեփական բնակչությանը։ Նրանք արգելում են նրանց սննդամթերքի բեռներ ստանալ Ադրբեջանից և Ադրբեջանի տարածքով»,- նշել է նա։

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը բացատրել է, որ հայկական կողմը որոշակի անհասկանալի նախնական պայմաններ է դնում, քաղաքականացնում է իրավիճակը, և որ ամենակարևորն է՝ Հայաստանն ու անջատողականները փորձում են համաշխարհային հանրությանը շեղել հիմնական խաղաղ գործընթացից, որն այժմ նրանք փաստորեն փակուղի են մտցրել:

«Դա կանգնեցնելու միակ ճանապարհն այն է, որպեսզի ամբողջ աշխարհը ճնշում գործադրի անջատողականների վրա, որպեսզի նրանք ի վերջո ընդունեն իրականությունը և ընդունեն Ադրբեջանի բազմիցս հնչեցրած ողջամիտ առաջարկը, որպեսզի երկու ճանապարհներն էլ (Աղդամ-Խանքենդի և Լաչին) օգտագործվեն. մարդասիրական և այլ անհրաժեշտ ապրանքների առաքման համար։ Տվյալ դեպքում նրանց մերժումը դրանից վկայում է այն մասին, որ իրավիճակը ոչ թե մարդասիրական, այլ քաղաքական բնույթ է կրում»,- եզրափակել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Էլչին-Ամիրբեկով   Ադրբեջան  


Լրահոս