ԱԳՆ. Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքները իրական վտանգ են ներկայացնում տարածաշրջանի անվտանգության համար
  ԱԳՆ.  Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքները իրական վտանգ են ներկայացնում տարածաշրջանի անվտանգության համար
15:26     07 09 2023    
Սեպտեմբերի 7-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքը, թե իբր Ադրբեջանը սրում է ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և ուժեր է կենտրոնացնում տարածքում, Հայաստանի հերթական կեղծ քաղաքական շահարկման անբաժանելի մասն է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Բոլորը գիտեն, որ տարածաշրջանի անվտանգությանն իրական սպառնալիք են հանդիսանում Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքները, հայկական կողմի, այդ թվում վարչապետի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունները, Հայաստանի զինված ուժերը որոնք,. իրենց պարտավորություններին հակառակ, դեռ դուրս չեն բերվել ադրբեջանական տարածքներից։ Տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար հայկական կողմը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից, վերջ դնի ռազմաքաղաքական սադրանքներին, դադարեցնի խոչընդոտներ ստեղծել խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի հաջող ավարտի ճանապարհին»,-ասվում է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս