Քելբեջարում ականազերծվել է տարածքի մոտ 60 տոկոսը
  Քելբեջարում ականազերծվել է տարածքի մոտ 60 տոկոսը
14:48     07 09 2023    
Այս տարվա ընթացքում նախատեսվում է ականազերծել Քելբեջարի շրջանի բնակավայրերի ընդհանուր առմամբ 1105,19 հա տարածքը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Քելբեջարում քաղաքաշինության աշխատանքային խմբի նիստում լրագրողներին ասել է՝ Քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նամիգ Հումմատովը։

Նրա խոսքով, այս տարվա 8 ամսում ականազերծվել է մարզի տարածքի 653,46 հա (59,1%)։

Նա նշել է, որ 2022 թվականին բնակավայրերի ականազերծման շրջանակներում ականներից մաքրվել է 983,71 հա տարածք։
Zinvor.info

Հեշթեգներ. Քելբեջար   Ական  


Լրահոս