Հիքմեթ Հաջիևը՝ Arab News-ի համար: «Դաշտային հրամանատարները հումանիտար իրավիճակն օգտագործում են իրենց օգտին»
  Հիքմեթ Հաջիևը՝ Arab News-ի համար:  «Դաշտային հրամանատարները հումանիտար իրավիճակն օգտագործում են իրենց օգտին»
11:40     06 09 2023    
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել Arab News-ին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով նախագահի օգնականի էջին:

«Ադրբեջանի տարածքներում Հայաստանին ենթակա խամաճիկ ռեժիմի գլխին կանգնած դաշտային հրամանատարները հումանիտար իրավիճակն օգտագործում են ելնելով իրենց շահերից՝ երկարաձգելու իրենց գոյությունը որպես անջատողական կազմավորում, որը չի ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը, ինչպես միջազգային հանրության քարոզչության և ապատեղեկատվության շահերից: Սա միշտ էլ եղել է նրանց գոյատևելու իմաստը։

Մենք նրանց հրավիրել ենք երկխոսության։ Բայց նրանք ասում են՝ ոչ երկխոսությանը։ Դա կործանարար դիրքորոշում է: Նրանք նաև ոչ են ասում սննդամթերքին կամ Ադրբեջանից ստացված որևէ բանին։ Սա ռասիզմ է։ Սննդամթերքի ծագման պատճառով ասում են, որ չեն ընդունի այն»,- գրել է Հ.Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս