Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Խորվաթիա
Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Խորվաթիա
09:39     06 09 2023    
Սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Խորվաթիա։

Արտաքին գործերի նախարարությունից Zinvor.info-յին հայտնել են, որ այցի ընթացքում նախատեսված են Ջեյհուն Բայրամովի հանդիպումները՝ Խորվաթիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Գորդան Գրլիչ-Ռադմանի և այլ պաշտոնյաների հետ։

Նախատեսվում է, որ այցի ընթացքում Ջ.Բայրամովը կմասնակցի նաև՝ Հարավային Կովկասի անվտանգության հարցերին և Ադրբեջանի ու Խորվաթիայի միջև համագործակցության հեռանկարներին նվիրված կլոր սեղանին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս