Հայերը ռադիոմիջամտություն են կիրառել իսրայելական և ամերիկյան ինքնաթիռների դեմ Ղարաբաղի երկնքում
  Հայերը ռադիոմիջամտություն են կիրառել իսրայելական և ամերիկյան ինքնաթիռների դեմ Ղարաբաղի երկնքում
12:40     02 09 2023    
Ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր տեղակայման գոտում գտնվող հայկական անօրինական զինված կազմավորումները հերթական անգամ ռադիոմիջամտություն են կիրառել Ադրբեջանի օդային տարածքով թռչող արտասահմանյան ավիաընկերությունների մարդատար ինքնաթիռների GPS արբանյակային նավիգացիոն համակարգի դեմ:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին։

Այսպես, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:15-ից մինչև 11:36-ը, Փարիզ-Պեկին ուղղությամբ չվերթ իրականացնող ամերիկյան ավիաընկերության B-77L տիպի մարդատար ինքնաթիռի և ժամը 13:30-ից մինչև 13:58-ը Թել Ավիվ-Բաքու երթուղով չվերթ իրականացնող իսրայելական ավիաուղիների C-650 տիպի օդանավի դեմ ռադիոմիջամտության կիրառման արդյունքում GPS արբանյակային նավիգացիոն համակարգերում խափանում է տեղի ունեցել։

Նշված փաստերի մասին տեղեկացվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս