Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի վարչապետին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի վարչապետին
18:45     31 08 2023    
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին կառավարության նիստում ելույթի ժամանակ հերթական անգամ մեղադրել է Ադրբեջանին «ցեղասպանության» մեջ։ Այն, որ Փաշինյանը առանց որևէ պատճառաբանության օգտագործում է այս բառը՝ դրանով իսկ արժեզրկելով այն, Հայաստանի անպատասխանատու մանիպուլյատիվ գործունեության դրսևորում է։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Վարչապետը, փոխանակ բողոքելու հայ հասարակության որոշ ներկայացուցիչների սադրիչ քայլերի դեմ, ովքեր մերժում են Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործմանը զուգընթաց Լաչինի ճանապարհով երթևեկությունն ակտիվացնելու առաջարկը՝ հայ բնակիչներին բեռներ հասցնելու համար, մեղադրում է Ադրբեջանին այդ բնակիչներին սովի մեջ պահելու համար: Կուզենայինք Փաշինյանին հիշեցնել, որ այս պահին Աղդամ-Խանքենդի ճանապարհով ուղարկված Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության բեռնատարները սպասում են դեպի Խանքենդի անցման։

Եթե հայերն իսկապես կարիքի մեջ լինեին, չէին խոչընդոտի այդ բեռների մուտքը տարածք, չէին պահանջի փակել ճանապարհը։ Հայ բնակիչների մոտեցումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանի և հայ բնակիչների որոշ ներկայացուցիչների հայտարարությունները «մարդասիրական իրավիճակի» մասին ոչ այլ ինչ են, քան քաղաքական շահարկում։

Ինչ վերաբերում է Լաչինի ճանապարհը միակողմանի բացելու և հայ բնակիչներին արտաքսելու ծրագրերին, ապա հայտարարում ենք, որ ներկայումս պայմաններ կան, որպեսզի հայ բնակիչները երկու ուղղություններով անցնեն Լաչինի սահմանային անցակետը և ադրբեջանական կողմին էթնիկական զտումների քաղաքականություն վարելու մեջ մեղադրելն անհեթեթություն է»,- ասվում է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս