Նովրուզ Ասլան. Չեմ կարծում, որ Ղարաբաղում, որտեղ էթնիկ հայեր են ապրում, աղետ է տեղի ունենում
  Նովրուզ Ասլան.  Չեմ կարծում, որ Ղարաբաղում, որտեղ էթնիկ հայեր են ապրում, աղետ է տեղի ունենում
10:52     31 08 2023    
«Չեմ կարծում, որ Ղարաբաղում, որտեղ էթնիկ հայեր են ապրում, աղետ է տեղի ունենում»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Նովրուզ Ասլանը։

«Մեր գործընկերները կարող են հարցնել, թե ինչու Կարմիր մահիկի ընկերությունը ուշացավ: Մենք պետք է որոշենք, թե արդյոք այդտեղ խնդիր կա։ Բայց ես չեմ կարծում, որ Ղարաբաղում, որտեղ հայկական ծագումով մարդիկ են ապրում, աղետ է տեղի ունենում։ Սա իմ սուբյեկտիվ դիրքորոշումն է: Բայց կան որոշ արձագանքներ մեր գործընկերներից: Հիմնվելով դրանց վրա՝ մենք էլ որոշեցինք արձագանքել՝ ցույց տալու համար, որ կա որոշակի մտահոգություն, որ մենք խաղաղություն ենք ուզում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Ադրբեջան  


Լրահոս