Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Տաջիկստանում զոհվածների ընտանիքներին
Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Տաջիկստանում զոհվածների ընտանիքներին
17:34     28 08 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Տաջիկստանում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով զոհվածների ընտանիքներին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի X սոցիալական ցանցում հրապարակման մեջ։

«Խորապես վշտացած ենք Տաջիկստանի մի շարք շրջաններում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին լուրերից: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին։ Մենք համերաշխ ենք Տաջիկստանի կառավարության և ժողովրդի հետ»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս