Երևանը Բաքվին է հանձնել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ
 Երևանը Բաքվին է հանձնել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ
19:12     24 08 2023    
Երևանը Բաքվին է հանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, այս մասին հինգշաբթի օրը ՀՀ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը հավելել է, որ «Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտից Երևանն ու Բաքուն մի քանի անգամ առաջարկություններ են փոխանակել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ։ Վերջին անգամ առաջարկների հերթական փաթեթը փոխանցելու մտադրության մասին այս տարվա ապրիլին հայտարարել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս