Իլհամ Ալիև. Ջերմությամբ եմ հիշում իմ պետական այցը Ուզբեկստան
 Իլհամ Ալիև. Ջերմությամբ եմ հիշում իմ պետական այցը Ուզբեկստան
10:01     23 08 2023    
Օգոստոսի 22-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հանդիպմանը նախագահ Իլհամ Ալիևն ասել է.

-Նախ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Շավքաթ Միրոմոնովիչին՝ իմ հրավերն ընդունելու և Ադրբեջան պետական այց կատարելու համար։ Հատկապես ուրախ ենք, որ սա առաջին պետական այցն է Ուզբեկստանի նախագահական ընտրություններում հաղթանակից հետո։ Նախ ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ համոզիչ հաղթանակի կապակցությամբ և իմ երախտագիտությունը հայտնել առաջին այցը մեր երկիր կատարելու համար։ Մենք դա գնահատում ենք որպես եղբայրության, բարեկամության, Ադրբեջանի նկատմամբ հարգանքի նշան։ Մեր երկրներին կապում է հին պատմությունը, և դա այն հիմքն է, որի վրա զարգանում է փոխգործակցությունը:

Ուրախալի է, որ բոլոր ոլորտներում համագործակցությունն ընթանում է շատ էֆեկտիվ և արդյունավետ։ Վերջին շրջանում մեր երկրների միջպետական հարաբերությունները հասել են, կարծում եմ, ամենաբարձր մակարդակի։ Ջերմությամբ եմ հիշում իմ պետական այցը Ուզբեկստան և ինձ ցուցաբերված հյուրընկալությունը։ Ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ ինձ շատ է տպավորել Ուզբեկստանի բուռն զարգացումը, վերափոխումը, բարեփոխումները և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում երկիրը հզոր արդյունաբերական տերության վերածվելը։

Իհարկե, արդեն իսկ ամուր հիմք է ստեղծվել բազմաթիվ ոլորտներում երկկողմ համագործակցության համար։ Դրանք մեր շփումներն են Ձեզ հետ, կանոնավոր հանդիպումները Ադրբեջանում, Ուզբեկստանում և այլ վայրերում, ինչպես նաև սերտ փոխգործակցությունը պետական կառույցների ներկայացուցիչների միջև։ Նրանք նույնպես ակտիվ աշխատում են, կարծում եմ՝ լավ օրինակ են վերցնում նախագահներից, ինչպես նշեցինք, մենք վերահսկելու ենք բոլոր որոշումների կատարումը, ինչը մենք հաջողությամբ անում ենք։ Այսօր ընդլայնված կազմով խոսքը կտանք պատվիրակությունների ներկայացուցիչներին, ովքեր մեզ կզեկուցեն կատարված աշխատանքի մասին, այդ թվում՝ միջազգային հարթակներում: Անցյալ ամիս տեղի ունեցավ միջկառավարական հանձնաժողովի նիստ՝ նվիրված էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում համագործակցությանը, և ընդհանրապես տնտեսական փոխգործակցությանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս