Տեղի է ունեցել Ուզբեկստանի նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունը
  Տեղի է ունեցել Ուզբեկստանի նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունը
18:36     22 08 2023    
Այսօր կայացել է Ադրբեջան ժամանած Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի պաշտոնական դիմավորման արարողությունը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։ Հրապարակում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, Շավքաթ Միրզիյոևի պատվին շարվել է պատվո պահակախումբ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան դիմավորել են նախագահ Շավքաթ Միրզիյոևին և նրա տիկնոջը՝ Զիրոաթխոն Միրզիյոևային:

Պատվո պահակախմբի պետը զեկուցել է նախագահ Շավքաթ Միրզիյոևին։ Շավքաթ Միրզիյոևը ողջունել է ադրբեջանցի զինվորներին: Իլհամ Ալիևն ու Շավքաթ Միրզիյոևը քայլել են պատվո պահակախմբի առջևով։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ուզբեկստան  


Լրահոս