ԱԳՆ. Մոտ 30 խոշոր ահաբեկչություն է իրականացվել խաղաղ ադրբեջանցիների դեմ
  ԱԳՆ.  Մոտ 30 խոշոր ահաբեկչություն է իրականացվել խաղաղ ադրբեջանցիների դեմ
11:02     22 08 2023    
«Հայկական օկուպացիայի ընթացքում խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական գործողություններին զուգահեռ իրականացվել են ցեղասպանություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ»։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության X սոցցանցում զետեղված հրապարակման մեջ՝ կապված Ահաբեկչության զոհերի հիշատակի և ոգեկոչման միջազգային օրվա հետ։

«Այսօր մենք հիշում և հարգում ենք հայկական ահաբեկչական գործողությունների անմեղ զոհերի հիշատակը։ Հայկական ահաբեկչության զոհ է դարձել ոչ միայն Ադրբեջանը: Հայտնի է, որ պետական մակարդակով ահաբեկչությանը աջակցող երկրի՝ Հայաստանի ահաբեկչական կազմակերպությունները, այդ թվում՝ ԱՍԱԼԱ-ն, ավելի քան 235 ահաբեկչություն են իրականացրել աշխարհի 22 երկրներում։

Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներով հանդես գալուց հետո, սկսած 1980-ականներից, հայկական ահաբեկչական կազմակերպությունները թիրախավորեցին Ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը։ Խաղաղ ադրբեջանցիների նկատմամբ իրականացվել է մոտ 30 խոշոր ահաբեկչական գործողություն, ներառյալ՝ հասարակական ավտոբուսների և մետրոյի գնացքների պայթյունները»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս